Main content

56739Հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում ասաց, որ Սյունքի մարզի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ վերաբերմունք, քանի որ այն մեր երկրի ողնաշարն է, որքան պինդ լինի ողնաշարը, այնքան ավելի պինդ կլինի պետությունը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, որից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց համայնքների ղեկավարների հարցերին:Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը  ներկայացրեց համայնքում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները և այն աշխատանքներն ու ծրագրերը, որոնք կատարվել են: Նժդեհ բնակավայրին կհատկացվի մոտ 30 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկա, 5 մլն-ը հատկացվել է կառավարության կողմից: Համայնքի ղեկավարը ասաց, որ լուծվել է նաև Թասիկ-Արևիս տանող ռազմավարական նշանակության ճանապարհի քանդված հատվածի վերանորոգման հարցը: Խոսվեց հաստատված սուբվենցիոն ծրագրերի մասին, որոնց շրջանակներում Սիսիանի համայնքում կկառուցվեն 15 խաղահրապարակներ, իսկ այս պահին վերանորոգվում են երեք ՆՈՒՀ եր: Արթուր Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ տանիքների վերանորոգմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը չի հաստատվել, մինչդեռ Սիսիանում առկա 85 բազմաբնակարան շենքերից 75-ի տանիքները փոխման ենթակա են, թեև ծրագրով ներկայացված է եղել առավել վատ վիճակում գտնվող 4 շենքերի տանիքների հիմնանորոգումը: Նա խնդրեց Նիկոլ Փաշինյանին հարցն ուսումնասիրել՝ հավելելով, որ համայնքի բյուջեն թույլ է տալիս գոնե 50 տոկոս համաներդրմամբ իրականացնել այդ աշխատանքները: Համայնքի ղեկավարը խոսեց նաև վերջերս Շաղատ, Թանահատ, Սալվարդ, Թասիկ և Հացավան բնակավայրերում բռնկված մեծ հրդեհների պատճառած մոտ 18 մլն դրամ վնասի փոխհատուցման մասին: Հերթական անգամ ներկայացվեցին Սիսիանի ֆիզկուլտուրնիկների 6 և Գայի 7 վթարային շենքերի խնդիրները: 

Add comment