Main content

43632699 1152898798208145 4036664050103353344 nՍյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի պաշտոնավարման տաս օրերը հագեցած էին ճանաչողական այցերով ու հանդիպումներով: Մարզի համայնքների ղեկավարաների հետ մարզպետը ծանոթացավ հոկտեմբերի 18-ին, մարզպետարանաում կայացած հանդիպման ժամանակ: Ներկայացնելով իր աշխատանքի հիմնական սկզբունքները, դիրքորոշումներն ու պահանջները՝ Հունան Պողոսյանը կարևորել էր կոռուպցիոն երևույթների բացառումը, ստանձնած պարտականություններին մեծ պատասխանատվությամբ մոտենալը: Հանդիպման ընթացքում մարզպետը ծանոթացել էր նաև համանքներում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրներին և խոստացել՝ առաջիկայում համայնքներ կատարած այցերի ժամանակ ավելի մանրամասն ծանոթանալ ներկայացված խնդիրներին: Համայնքային ճանաչողական այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին մարզպետ Հունան Պողոսյանը Սիսիանում էր:

Նախքան համայնքապետարան այցելելը մարզպետը և նրան ուղեկցող պաշտոնյաները հանդիպում էին ունեցել Սիսիանի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Համայնքապետարանում մարզպետը հանդիպեց աշխատակազմի հետ, ծանոթացավ բաժնի պետերի և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց հետ: Հունան Պողոսյանը հետաքրքրվեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներով, վերջիններիս վրա ազդող խոչընդոտներով, ծանոթացավ բաժինների աշխատանքներին: Մարզպետի կողմից եղան նաև հանձնարարականներ: Հանդիպումն անցավ մտերմիկ և ջերմ մթնոլորտում: Հունան Պողոսյանը ողջունեց աշխատակազմում փորձառու մասնագետների կողքին երիտասարդ կադրերի ներկայությունը: Որպես համատեղ աշխատանքի հաջողության գրավական մարզպետը ընգծեց փոխվստահությունը, պատասխանատվության մեծ զգացումը, շրջապատի հանդեպ հոգատար ու պատվախնդիր վերաբերմունքը, կատարողական կարգապահությունը, օրենքի գերակայությունը, բնակչի հոգսերով ապրելն ու խնդիրներին ականջալուր լինելը: Մարզպետը հորդորեց անկաշկանդ պայքարել ցանկացած անարդարության դեմ, դառնալ մեկ թիմ՝ բնակիչներին հուզող խնդիրները լուծելու նպատակով, թափանցիկ աշխատանքի շնորհիվ շահել նրանց լիարժեք վստահությունը: Հունան Պողոսյանի կարծիքով միայն համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի դասակարգել խնդիրներն ըստ առաջնահերթության և դրանց տալ դրական լուծումներ: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ի հավելում մարզպետի խոսքի, ասաց, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքապետարանը որդեգրել է վերը նշված բոլոր սկզբունքները, կարողացել է շահել բնակիչների հավատն ու վստահությունը: Արթուր Սարգսյանը հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետի հետ հետագա աշխատանքի շնորհիվ մարզը, այդ թվում նաև Սիսիանը, զգալի առաջընթաց կունենա, տասնյակ չլուծված հարցեր ի վերջո կգտնեն իրենց պատասխանները:45039257 1152898801541478 24573350441385984 n44962028 726672607713260 6723177299321028608 n44932823 1152898814874810 7665696774232735744 n

Add comment