Main content

IMG 0201Նոյեմբերի  20-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 11 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ներկա էին նաև համայնքի վարչական ղեկավարներ, աշխատակազմի աշխատակիցներ: Օրակարգում ընդգրկված էր 12 հարց:


IMG 0225Ավագանու հաստատմանն էր ներկայացվել բյուջում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները, որոնք պայմանավորված են մի շարք զարգացման ծրագրերում կատարված համաֆինանսավորմամբ:
Ավագանու կողմից հաստատվեց նաև Սիսիանի համայնքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:IMG 0207 Տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը մնացել են անփոփոխ, ավելացել է միայն մեկ կետ. հարսանյաց սրահներն ու հանրային սննդի օբյեկտներն այսուհետ հրավառություն կազմակերպելու համար նվազագույնը 50000, առավելագույնը՝ 300000 ՀՀ դրամ տուրք կվճարեն: IMG 0212Սիսիան քաղաքի  «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ում գործող համակարգչային խումբ հաճախողները հաջորդ տարի 3500 դրամի փոխարեն ամսական կվճարեն 2000 դրամ:IMG 0222
Ավագանին հաստատեց նաև համայնքի տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման նոր կարգը, համաձայն որի Տոլորս, Աշոտավան, Նորավան և Աղիտու բնակավայրերում ևս կանոնակարգված կերպով աղբահանություն կկատարվի: IMG 0205
Օրակարգային կետերից մեկի համաձայն փոփոխություններ կատարվեցին « Համայնքային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 21/Ա/ որոշման մեջ:
Համապատասխան որոշումներ կայացվեցին նաև համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման սխեմաները հաստատելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ:IMG 0196
Ավագանու հաստատմամբ «Սիսիանի քաղաքային գրադարան» բյուջետային հիմնարկը վերակազմավորվեց «Սիսիանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության: Հաշվի է առնվել այն փաստը, որ, բացառությամբ «Սիսիանի քաղաքային գրադարան» բյուջետային հիմնարկի, Սիսիանի համայնքային ենթակայության բոլոր կազմակերպություններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և համարվում են ՀՈԱԿ-ներ: Ուստի որոշումն ընդունվեց,  որպեսզի գրադարանը ևս ունենա իրավաբանական անձի կարգավիճակ:IMG 0227
Օրակարգային վերջին հարցը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Սիսիանի համայնքի կողմից ներդրումային ծրագիր ներկայացնելու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու և խմբի անհատական կազմը հաստատելու մասին էր: Ներկայացվող ծրագիրը միտում ունի ենթակառուցվածքների որակի բարելավման և նոր ենթակառուցվածքների ստեղծման միջոցով նպաստել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների հզորացմանը: IMG 0230IMG 0226

Հ.Գ. Ավագանու կողմից  կայացված որոշումների մանրամասները զետեղված են Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:IMG 0234

Add comment