Main content

IMG 0825Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոյեմբերի 28-ին հյուրընկալեց ԵԱՀԿ ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ ներկայացուցիչներ Կերստին Բրորինգին և Ալեքսանդրե Բրենցին:

Նրանք երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ են այցելել Սյունիք: Արդեն տաս օր է գտնվում են մարզում՝  ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու,   տեղական ինքնակառավարման մարմինների և ընտրական գործընթացների հետ առնչություն ունեցող կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով:IMG 0784Սիսիանի համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ընտրական տեղամասերում նախապատրաստական աշխատանքները ընթանում են ըստ սահմանված կարգի, իսկ թեկնածուների համար ստեղծվել են քարոզարշավն անցկացնելու հավասար պայմաններ: IMG 0788Համայնքի ղեկավարը նաև վստահեցրեց, որ համայնքապետարանը, իր լիազորությունների սահմաններում, անում է առավելագույնը՝  նախապատրաստական աշխատանքները և խորհրդարանական արտահերթ ընտրությունները  բարձր մակարդակով  կազմակերպելու նպատակով:IMG 0801

Add comment