Main content

IMG 9495 1Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի տնօրեն է նշանակվել Գայանե Վարդանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Սիսիանի երաժշտական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:

IMG 9467 Փետրվարի 1-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կառույցի աշխատակիցներին ներկայացրեց  նորանշանակ տնօրենին՝ շնորհավորելով նրան և մաղթելով համախմբված, արդյունավետ աշխատանք: Ստանձնելով մշակութային կարևորագույն կառույցներից մեկի ղեկավարի պաշտոնը՝ Գայանե Վարդանյանը վստահեցրեց, որ ջանք ու եռանդ չի խնայի պատշաճ կերպով կատարելու իրեն վստահված աշխատանքն ու արդարացնելու գործընկերների հույսերը: Հանդիպման ժամանակ արտահայտվեցին նաև աշխատակիցները՝ հայտնելով դրական կարծիքներ և նոր տնօրենի հետ սիրով աշխատելու պատրաստակամություն:IMG 9473 1

Add comment


1