Main content

IMG 9502 копияՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այսօր հանդիպման էր հրավիրել Սիսիանի շախմատի դպրոցի մարզիչ, շախմատի բազմակի չեմպիոն Վարդան Մովսիսյանին՝ շնորհավորելու Մոսկվայում կայացած «Մոսկվա Օփեն» շախմատի միջազգային փառատոնում Սյունիքը պատվով ներկայացնելու և ՖԻԴԵ-ի Վարպետի կոչմանն արժանանալու համար:

Համայնքի ղեկավարը մաղթեց, որ սեփական հաղթանակներից բացի Վարդան Մովսիսյանը պատիվ ունենա վայելելու նաև իր աշակերտների հաղթանակները: ՖԻԴԵ-ի վարպետը համայնքի ղեկավարի կողմից արժանացավ նաև պարգևի:

Add comment


1