Main content

IMG 9513Փետրվարի 6-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց Բռնակոթ գյուղում բնակվող Առաքելյանների ընտանիքին, ովքեր օրերս հրդեհի պատճառով կորցրել էին իրենց տունը: Միայնակ մայրը և հինգ երեխաները, որոնցից չորսը անչափահաս են, մնացել էին անտուն: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքին նույն գյուղում, հենց նույն օրը տուն է տրամադրվել:

Համագյուղացիները, վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ, ևս օգնել են, ով ինչով կարողացել է՝ կահույք, հագուստ, սնունդ և այլն: Համայնքի ղեկավարը այցելության ժամանակ ծանոթացավ նոր տան պայմաններին, նվերներ և սնունդ հանձնեց փոքրիկներին: Նրա հանձնարարությամբ տունը կապահովվի նաև կենցաղային անհրաժեշտ պայմաններով:IMG 9518IMG 9519

Add comment


1