Main content

IMG 9539Օրերս Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելել էր Բռնակոթ գյուղի 100-ամյա բնակչուհի Հայկուշ Թանգյանին` զրուցելու, նրա որպիսությունն իմանալու համար: Պարզվեց Հայկուշ տատը շատ հետաքրքիր զրուցակից է, տեղեկացված է երկրի, համայնքի ու, հատկապես, իրենց գյուղի անցուդարձից:

Եվ քանի որ շուտով տեառնընդառաջի տոնն է, սիրով համաձայնվեց նաև համայնքի ղեկավարի համար ավանդական աղանձ պատրաստել: Պատրաստեց, հյուրասիրեց, ընթացքում էլ պատմեց, թե ինչպես էին նախկինում նշում տոները, ասում է՝ հիմա ավելի լավ է, քան այն ժամանակ: Պատմեց իր կյանքից, ուրախ ու դառը օրերից: Վաղ տարիքում է ամուսնացել, վաղ տարիքում էլ այրիացել՝ ամուսինը զոհվել է հայրենական պատերազմի ժամանակ: Երկու երեխաների հետ միայնակ է մնացել, բայց չի ընկճվել, նրանց պահել, մեծացրել է, ամուսնացրել ու դարձել մի մեծ գերդաստանի մայր: Զավակները, ցավոք, մահացել են, նրանց կարոտն առնում է 6 թոռներից, 12 ծոռներից ու 14 ծռլանգներից (ծոռների երեխաները): Երեք հարսներն էին տանը, հարգանքով ու սիրով էին վերաբերվում Հայկուշ տատին. «Սա է իմ երկարակեցության գաղտնիքը` սերը,  հարգանքը, ընտանեկան ջերմությունը, հարազատներիս ուշադրությունը»:

IMG 9526 1Sequence 01 1IMG 9541 1IMG 9548IMG 9529

Add comment


1