Main content

86193440 1533148180183203 9075775064820940800 nՀարգելի՛ քաղաքացիներ
Փետրվարի 11-ի երեկոյից մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։
Խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել ու չերթեւեկել նշված ճանապարհով։ Ճանապարհաշինական կազմակերպություններն իրենց տեխնիկայով պատրաստ են սկսել ճանապարհի մաքրման աշխատանքները՝ բուքը դադարելուն պես․ այս պահին ճանապարհին հնարավոր չէ աշխատանք իրականացնել ուժեղ քամու պատճառով։


ՀՀ ՃՈ եւ ԱԻՆ աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ճանապարհին, ինչպես նաեւ ուժեղացված ռեժիմով աշխատում են Սիսիանի ու Գորիսի բժշկական կենտրոնների շտապ օգնության ծառայությունները՝ անհրաժեշտության դեպքում տեղում լինելու համար։
Տեղեկացնում ենք նաեւ, որ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները, Գորիսի ու Սիսիանի համայնքապետերն այս պահին տեղերում են ու պարբերաբար շրջայցեր են կատարում եւ պատրաստ են հոգալ այն քաղաքացիների մասին, որոնք մնացել են ճանապարհին ու աջակցության կարիք ունեն։
Նշենք, որ չնայած մարդիկ տեղեկացվում են, որ չարժե շարունակել ճանապարհն ու նշված կառույցները պատրաստ են քաղաքացիներին ապահովել նաեւ կացարանուվ ու սննդով, բայց շատերը շարունակում են երթեւեկել։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել զգուշություն ու շարունակել ճանապարհը եղանակային պայմանների լավացումից հետո, իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան ու Գորիսի եւ Սիսիանի համայնքապետարաններ։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Add comment


1