Main content

84780124 1533147930183228 4757878119543603200 oՓետրվարի 11-ին և 12- ին բազմաթիվ մեքենաներ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա ձնաբքի պատճառով, կուտակվել էին Սիսիան- Իշխանասար խաչմերուկում: Սիսիանի համայնքապետարանը և տարածքային բոլոր ուժային կառույցները մշտական հերթապահություն են իրականացրել՝ օգնություն ցուցաբերելով անելանելի վիճակում հայտնված քաղաքացիներին: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այս օրերին մշտապես եղել է նրանց կողքին, օգնել, որպեսզի նրանք ցրտաշունչ գիշերը մեքենաներում չանցկացնեն:

Մոտ 150 քաղաքացիներ ապահովվել են գիշերակացով: Կանայք և երեխաները գիշերել են հյուրանոցում, շատերը՝ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի կարգապահական վաշտում և Նորավանի զորամասում: Հյուրընկալ Սիսիանցիները ոչ ոքի ճանապարհին չեն թողել, բազմաթիվ ընտանիքներ հյուրընկալել են բաց երկնքի տակ մնացած քաղաքացիներին: Այսօր համայնքի ղեկավարին, իրենց կողքին լինելու համար, բոլորի անունից շնորհակալական նամակ էր ուղարկել Արմինե Գասպարյանը, ով ևս երկու անչափահաս երեխաների հետ մնացել էր ճանապարհին: IMG 20200213 133627«Մենք պատրաստ ենք ցանկացած դժվարին իրավիճակում կանգնելու մեր հայրենակիցների կողքին, չէ որ ի դեմս մեզ նրանք պետական կառույցների կողմից իրենց զգում են պաշտպանված և ապահով»,-ի պատասխան իրեն ուղղված բազմաթիվ շնորհակալական խոսքերի ասաց Արթուր Սարգսյանը: 

Հ.Գ Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ վերականգնվել է  Սիսիան-Գորիս ավտոճանապարհի երթևեկությունը:
Ստորև` Կենտրոն հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը:

Add comment


1