Main content

IMG 20200217 170042ԱԻՆ փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը վերազինվել է ևս մեկ նոր հրշեջ մեքենայով, որը տրամադրվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից: Բացի այս ձեռքբերումից վերանորոգվել է նաև ջոկատի շենքը, ծառայողների խոսքով՝ աշխատանքային միջավայրն ու պայմանները դարձել են առավել հարմարավետ ու հաճելի:

IMG 20200217 165241IMG 20200217 164614Փետրվարի 17-ին Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը և համայնքի ղեկավարի օգնական Արայիկ Հարությունյանը այցելել էին Սիսիանի ՀՓՋ, նրանք հրամանատարությանը հանձնեցին շենքի վերանորոգման առթիվ համայնքի ղեկավարի կողմից խոստացված նվերները՝ գազօջախ և փոշեկուլ: Կարևորելով փրակարարների անձնվեր աշխատանքը՝ Վարդան Իվանյանը մաղթեց նրանց անվտանգ ծառայություն, շնորհավորեց բարեփոխումների և ձեռքբերումների համար:IMG 20200217 170053IMG 20200217 164820IMG 20200217 164954

Add comment


1