Main content

unnamed#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք (Ֆինանսատնտեսական և սոցիալ-տնտեսական բնագավառ)
Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեի փաստացի եկամուտները պլանավորված  1537018.265 հազար դրամի դիմաց կազմել են 1533316.303 հազար դրամ: Եկամուտների կատարողականը կազմել է 99.76%: (Ներկայացված է առանց խմբագրման՝ ըստ համայնքապետարանի 2019 թվականի տարեկան հաշվետվության)

Վարչական բյուջեի եկամուտները պլանավորված 1110608.380 հազար դրամի դիմաց կատարվել են 1110460.253 հազար դրամով, կատարողականը՝ 99.9%:
Ֆոնդային բյուջեի եկամուտները պլանավորված 528954.862 հազար դրամի դիմաց կատարվել են 499303.305 հազար դրամով, կատարողականը 94.4%:
Համայնքի բյուջեի սեփական եկամուտների կատարողականը կազմել է 98.6%՝ 361722.8 հազար դրամ, որը կազմում է բյուջեի եկամուտների 23.5%-ը:
12
Համայնքի բյուջեի ծախսը պլանավորված 1794139.4 հազար դրամի դիմաց կազմել է 1467889.3 հազար դրամ, կատարողականը՝ 81.8%:
Համայնքի ֆոնդային բյուջեի փաստացի ծախսը կազմել է 592776.3 հազար ՀՀ դրամ, որը կազմում է ընդամենը ծախսի 40.4%-ը: Սա նշանակում է, որ համայքի կողմից կատարված ծախսերի 40.4%-ի չափով ավելացել է համայնքային սեփականության գույքի արժեքը:435Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ և ԳՄՀԸ «Նոր ձևավորված 5 բազմաբնակավայր համայնքների ԾԲ-ների մշակում» ծրագրի շրջանակներում կազմվել է նաև Սիսիան համայնքի 2019թ. ծրագրային բյուջեի մոնիթորինգի և գնահատման տարեկան հաշվետվություն, որի  իրականացումը պատվիրվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ին: Գործընթացն իրականացվել է «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանության» հիման վրա: Համայնքի ծրագրային բյուջեն ցույց է տալիս, բյուջետային ծրագրերն իրականացնելիս, որոշակի ռեսուրսներ ներդնելու դեպքում արդյունքների ձեռք բերումը՝ ձևավորելով ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ և ապահովելով բյուջետային ծրագրի միջոցառումների կատարման թափանցիկությունն  ու վերահսկման արդյունավետ մեխանիզմը: Համայնքի 2019թ. ծրագրային բյուջեի մշտադիտարկումն իրականացվել է բյուջետային տարվա ավարտից հետո՝ ամփոփելով փաստացի ստացված արդյունքները և համադրելով դրանք բյուջետային ծրագրերով նախատեսված արդյունքների հետ: 

Add comment


1