Main content

Рисунок1#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք (քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառ)
Հաշվետու ժամանակահատվածում Սիսիանի համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել համայնքային ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, համայնքային ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման, բարելավման և ընդլայնման ուղղությամբ: 

Իրականացված աշխատանքների շնորհիվ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների մության կողմից անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Սիսիանի համայնքն արժանացել է Հայաստանի 2019 թվականի «Նշանակալից առաջընթաց» անվանակարգով մրցանակին: Պետական և համայնքային միջոցների համաֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ աշխատանքներն ու ծրագրերը.(Ներկայացված է առանց խմբագրման՝ ըստ համայնքապետարանի 2019 թվականի տարեկան հաշվետվության):

lusavorԼուսավորության համակարգի կառուցում – տեղադրվել է 534 հենասյուն,  80363.403 հազար դրամ արժողությամբ, որից համայնքային բյուջեից ֆինանսավորում՝   33464.641 հազար դրամ, պետական բյուջեից՝ 46898.761 հազար դրամ։

Ըստ բնակավայրերի.
Սիսիան քաղաքում՝ 160 հենասյուն և ԼԵԴ լուսատու, 26310.498 հազար դրամ,
Վաղատին բնակավայրում՝ 77 հենասյուն և ԼԵԴ լուսատու, 11014.270 հազար դրամ,
Բալաք բնակավայրում՝ 46 հենասյուն և ԼԵԴ լուսատու, 7235.673 հազար դրամ,
Իշխանասար բնակավայրում՝ 50 հենասյուն և ԼԵԴ լուսատու, 7195.950 հազար դրամ,
Լոր բնակավայրում՝ 28 հենասյուն և ԼԵԴ լուսատու, 3958.201 հազար դրամ,
Անգեղակոթ բնակավայրում՝ 80 հենասյուն և ԼԵԴ լուսատու, 11234.541 հազար դրամ,
Շաղատ բնակավայրում՝ 92 հենասյուն և ԼԵԴ լուսատու, 13414.270 հազար դրամի։

Կ.Դեմիրճյանի անվան այգու և Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկագում -111580.932 հազար դրամի աշխատանքներից կատարվել է 88035․059, որից 55943․503 հազար դրամ համայնքային բյուջեից, 32091․556 հազար դրամ պետական բյուջեից:

Կ․Դեմիրճյանի այգում կատարվել են 17275.090 հազար դրամի բարեկարգման աշխատանքներ և ձեռք են բերվել  51807.0 հազար դրամի կարուսելներ, որոնց տեղադրման աշխատանքերը ընթացքի մեջ են։

er1er2er3

Բռնակոթ բնակավայրում կատարվել են 18952.970 հազար դրամի բարեկարգման աշխատանքներ։brnakot

Սիսիան քաղաքում փողոցների ասֆալտապատման և բարեկարգաման աշխատանքներ – 156056.068 հազար դրամի փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքեր, որից համայնքային բյուջեից ֆինանասավորում՝  73098.677 հազար դրամ, պետական բյուջեից՝ 26168.786 հազար դրամ։

IMG 9433Ավարտվել են Խանջյան փողոցի 800քմ բարեկարգումը և դեպի համայնքային նոր գերեզմանատուն տանող 1500քմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը:
Մյասնիկյան-Արամ Մանուկյան–Շահումյան փողոցների ճանապարհային հատվածների 872մ ասֆալտապատման աշխատանքները ընթացքի մեջ են:

Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում – 103446.241 հազար դրամ արժողությամբ, որից համայնքային բյուջեից ֆինանսավորում՝ 49077.031 հազար, պետական բյուջեից՝ 54369.209 հազար դրամ։IMG 0957

Դաստակերտ բնակավայրում՝ վերանորոգվել է 5 բազմաբնակարան բնակելի շենքի տանիք՝ 25849.738 հազար դրամ,taniq2

Սիսիան քաղաքում՝ վերանորոգվել է 7 բազմաբնակարան բնակելի շենքի տանիք՝  77596.503 հազար դրամ։taniq 1

Ոռոգման ջրագծի կառուցում – 213697.932 հազար դրամի ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքներից կատարվել է 122439.620 հազար դրամի, որից 76371.669 հազար դրամ համայնքային բյուջեից, 46067.951 հազար դրամ պետական բյուջեից։

jragicԲռնակոթ բնակավայրում իրականացվել է 34004.680 հազար դրամի աշխատանքներ, Որոտնավան բնակավայրում՝ 51350.916 հազար դրամի աշխատանքներ,
Անգեղակոթ բնակավայրում՝ 37084.024 հազար դրամի (աշխատանքները ընթացքի մեջ են)։

Նար-Դոս 5 շենքի աստիճանավանդակի կապիտալ վերանորոգում- աշխատանքներն ավարտվել են (ընդամենը 24995.940 հազար դրամ)Рисунок10

Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է Սիսիան քաղաքի Դուրյան 2 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ՝  8137.400 հազար դրամ։

Տարածքային զարգացման հիմնադրամի և համայնքապետարանի միջև կնքվել է 250020.0 հազար դրամի տեխնիկայի ձեռքբերման  դրամաշնորհի պայմանագիր, որից 12501.0 հազար դրամ համայնքի ներդրում։ Տրվել է գրեյդեր և ՈՒԱԶ մեքենաներ:77424154 426958074888871 8354684149272936448 n78710230 1463416923822996 5533416704870187008 o

«Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Մուցք բնակավայրում կառուցվել է 2,5կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ՝ 18978.0 հազար դրամ արժողությամբ, որից համայնքային բյուջեից ֆինանսավորում՝ 7972.0 հազար դրամ, կազմակերպության կողմից՝ 11006.0 հազար դրամ:Рисунок11

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և Սիսիանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվել է աղբավայրի ցանկապատում  4290.0 հազար դրամ արժողությամբ, որից 3 միլիոն՝ համայնքի ներդրում, 1290.0 հազար դրամ՝ «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի ներդրում։Рисунок12

«Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և Սիսիանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ձեռք է բերվել թվով 98 պլաստմասե աղբաման 10584․0 հազար դրամ արժողությամբ, որից 1944․0 հազար դրամ համայնքային բյուջեից ներդրում, 8640․0 հազար դրամ Ճապոնիայի դեսպանատան ներդրում։IMG 8788

«Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման» հիմնադրամի կողմից կառուցվել է լուսավորության համակարգ Վաղատին և Լոր բնակավայրերում, ընդամենը 14622․5 հազար դրամ արժողությամբ, որից Վաղատին բնակավայրում տեղադրվել է 37 հենասյուն, 7768․3 հազար դրամի, Լոր բնակավայրում տեղադրվել է 27 հենասյուն՝ 6654,4 հազար դրամի, 32 լուսատու։

«Քոնթուր Գլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ի  կողմից կառուցվել է լուսավորության համակարգ Լծեն բնակավայրում, ընդամենը 8280.0 հազար դրամի 43 հենասյուն։

Կատարվել են թվով 23 հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ:69351763 2416612635052207 8185208257350991872 n

Համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվել են դաշտամիջյան, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների խճով փոսալցման և հարթեցման աշխատանքներ,IMG 9a1519526083666b49f288db38dcd3ea V

Սիսիանի համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի և ոռոգման ցանցի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:IMG ee7d3935afee13be6b052b39ba43ab89 V 600x800

 Սիսիան քաղաքից, Բռնակոթ, Ույծ, Տոլորս, Աշոտավան, Նորավան, Հացավան բնակավայրերից, Գորայք համայնքից հավաքվել և աղբավայր է տեղափոխվել 6275տ կենցաղային աղբ:

Իրականացվել է համայնքի գիշերային լուսավորության ցանցի վերանորոգման աշխատանքներ, էներգախնայող լամպերը փոխարինվել են լեդ լամպերով:IMG 9428

2019 թվականի ապրիլ և սեպտեմբեր ամիսներին համայնքում կազմակերպվել են շաբաթօրյակներ:

Սիսիանի համայնքի ավագանու կողմից հաստատվել են թվով 25 հողօգտագործման սխեմաներ համայնքի տարբեր հատվածներում հետագայում կառուցապատումներ իրականացնելու նպատակով:

Ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է 13 միավոր հողամաս:

Աճուրդով օտարվել է 27 միավոր հողամաս:

Կառուցապատման իրավունքով առանց մրցույթի տրամադրվել են 12, իսկ մրցույթով՝ 3 միավոր հողամասեր:

2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է 8 ապօրինի շինարարություն, որոնց վերաբերյալ իրականացվել է վարչական վարույթ:

Հնարավորություն է տրվել թվով 38 քաղաքացիների ինքնակամ կառույցները օրինականացնելու, նաև թվով 14 քաղաքացիների տնամերձ հողամասերին կից ավել տիրապետվող հողամասերը սեփականություն ճանաչելու համար:  

 

Add comment


1