Main content

IMG 8556#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ)
2019 թվականին Սիսիանի համայնքի 4 բնակավայրերը ապահովվել են ոռոգման նոր համակարգերով, որի արդյունքում ոռոգվող վարելահողերի տեսակարար կշիռը համայնքի ընդհանուր վարելահողերի մեջ կազմում է շուրջ 25%: Սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել 3 գյուղատնտեսական տրակտորներ և սարքավորումներ, որոնք նպաստում են համայնքում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: (Ներկայացված է առանց խմբագրման՝ ըստ Սիսիանի համայնքապետարանի 2019 թվականի տարեկան հաշվետվության)

 

2019 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրականացվել է՝

Գյուղտեխնիկայի ձեռք բերում /բելառուս տրակտորներ - 3 հատ, շարքացան - 1հատ, կցորդ – 2 հատ, խոզանակ - 2 հատ, խոտհավաք – 1 հատ, խոտհնձիչ – 1 հատ, խոտի մամլիչ – 1 հատ, կոշ – 2 հատ/ - 41729.400 հազար դրամ արժողությամբ, որից համայնքային բյուջեից ֆինանսավորում՝ 18778.230 հազար դրամ, պետական բյուջեից՝ 22951.170 հազար դրամ։

Արոտավայրերի և խոտհարքների վարձակալության պայմանագրերի կնքում՝ թվով 51, 1386հա:

Համայնքային սեփականություն հանդիսացող 60.6498հա վարելահողերի վարձակալություն՝ բաց մրցույթով:

Անճշտությունների ուղղում կադաստրի բազայում՝ թվով 50 դիմում-բողոքների հիման վրա:

Կադաստրային բազայում ուղղում կատարելու համար պետական կոմիտե է ուղարկվել Շաքի, Մուցք, Նժդեհ, Բալաք և Բռնակոթ բնակավայրերում առկա խնդիրները:

294կգ մկնդեղի բաշխում:

200 տոննա ազոտական պարարտանյութի և 19995կգ գարու, 264կգ առվույտի, 3900կգ կորնգանի սերմացուի բաշխում համայնքի բնակիչներին՝ 2019 թվականի գարնանացանի աշխատանքները կատարելու համար: 

Add comment


1