Main content

69840349 1374699712694718 7757782298988118016 o#Հաշվետվություն_2019_Սիսիանի_համայնք (ԿՐԹՈՒԹՅԱՆ,  ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ)
2019  թվականին համայնքի կրթական, մշակութային և սպորտի բնագավառում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ ապահովելով նկատելի առաջընթաց:
(Ներկայացված է առանց խմբագրման՝ ըստ Սիսիանի համայնքապետարանի 2019 թվականի տարեկան հաշվետվության)

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սիսիանի համայնքում գործում է թվով 4 ՆՈՒՀ, որտեղ հաճախում են 836 երեխա, աշխատում է 226 հոգի: Նախադպրոցական կրթության ծառայություն մատուցվում է համայնքի թվով 16 բնակավայրում՝ Անգեղակոթ, Շաղատ, Աղիտու, Դարբաս, Շամբ, Նորավան, ՈՒյծ, Աշոտավան, Հացավան, Բնունիս, Տորունիք, Թասիկ, Տոլորս, Շաքի, Բռնակոթ, Լոր:

  • Рисунок16
  • focus on children now (FCN) բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից թիվ 1 ՆՈՒՀ-ի մանկապարտեզի տարածքում տեղադրվել է խաղահրապարակ, որը հնարավորություն է տալիս երեխաներին ավելի հետաքրքիր անցկացնել իրենց առօրյան: Մանկապարտեզին տրամադրվել է նաև 60 մահճակալ, 60 ներքնակ, իսկ «Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ–ի Անգեղակոթ բնակավայրում գործող խմբին Վորլդ Վիժն–ի կողմից տրամադրվել է 6 երկհարկանի մահճակալ:
  • Գրեթե ամբողջովին թարմացված է թիվ 1 ՆՈՒՀ-ի գույքը:
  • Վորլդ Վիժնի կողմից «Սիսիանի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի կազմի մեջ մտած Դարբաս բնակավայրի մանկապարտեզին հատկացվել է 10 մահճակալ:
  • Թիվ 2 ՆՈՒՀ–ը  ձեռք է բերել 30 ներքնակ, 92 մանկական սպիտակեղեն, 30 անկողնային ծածկոց, համակարգիչ, կարի մեքենա, տպիչ սարք, սառնարան /Աղիտուի մանկապարտեզի համար/, 13 երկհարկանի մահճակալ Նորավանի մանկապարտեզի համար:
  • «Սիսիանի համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ –ը ձեռք է բերել համակարգիչ, գազի ջրատաքացուցիչ, գազօջախներ /ՈԻՅԾ-ի և Տոլորսի խմբերի համար/, 2 էլ.տաքացուցիչներ /Աշոտավանի և Բնունիսի խմբերի համար/:
  • Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Ջայկա »կազմակերպության կողմից թիվ 4 ՆՈՒՀ-ին տրամադրվել են արևային պանելներ և ջրատաքացուցիչ:
  • Մանկապարտեզը ձեռք է բերել 110 սպիտակեղեն, խոհանոցային կոմբայն:

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սիսիանի համայնքի ենթակայությամբ գործում են թվով 5 արտադպրոցական կառույցներ.62135247 1308359385995418 6252775326963728384 o«Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում սովորում է 164 աշակերտ և աշխատում՝ 34 աշխատակից:62143936 1308358475995509 4100334517904998400 o

  • Դպրոցի» սաները մասնակցել են «Վերածնունդ» միջազգային XI մրցույթ-փառատոնին, արժանացել՝ դիպլոմների, շնորհակալագրերի և դափնեկրերի կոչման:
  • Դպրոցում կազմակերպվել են տարվա հոբելյանական համերգներ` նվիրված Մանսուրյանի 80, Ամիրխանյանի 70, Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակներին:
  • «Մշակութային կրթության աջակցության»  հիմնադրամի կողմից 2019թ նոյեմբերի 14-ին երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին տրվել են փողային նվագարաններ, իսկ դպրոցին՝ դաշնամուր:

Սիսիանի «Զ.Ա.Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում սովորում է 92 աշակերտ և աշխատում՝ 18 աշխատակից: Դպրոցի աշխատակիցները և սաները բազմիցս մասնակցել են հանրապետական և մարզային փառատոնների, համայնքային միջոցառումների՝ ցուցադրելով իրենց բարձրակարգ ձեռագործ աշխատանքները: 64663493 1318801778284512 4046759044315086848 o

Սիսիանի «Շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ն ունի 86 աշակերտ և 9 աշխատող: «Շախմատի դպրոց»-ում 2019թ  ընթացքում ձեռք է բերվել շախմատային գույք և կատարվել են գույքի վերանորոգման աշխատանքներ:58842376 1277890029042354 2651864665709084672 o

Սիսիանի «Ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ն ունի 80 աշակերտ և 8 աշխատող:
42812752 1136013393230019 4789718541764919296 n

«Ա.Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ն ունի 197 սան և 28 աշխատող:
5Կենտրոնի մարզական խմբի սաները մասնակցել են Երևան քաղաքում  անցկացված հանրապետական սպարտակիադային, ուսանողական մրցույթ-փառատոնին և արժանացել գավաթի, հավաստագրերի, պատվոգրերի: Հայկական ժողովրդական պարերի «Մոդեռն» համույթը մասնակցել է Երևան քաղաքում կայացած  Մինորա մշակութային կենտրոնի կազմակերպած հանրապետական մրցույթ-փառատոնին, սաները արժանացել են անհատական պատվոգրերի և զբաղեցրել 2-րդ պատվավոր տեղը:
«Էներջի-Դանս» ժամանակակից պարային խումբը մասնակցել է Երևան քաղաքում կայացած «Տարբեր ազգերի պարեր» համերգ-փառատոնին, Պարի Միջազգային օրվան նվիրված փառատոնին, Դիլիջան քաղաքում կայացած «Արվեստի կամուրջ» մրցանակաբաշխությանը, Էջմիածին քաղաքում կայացած «Արվեստի կամուրջ» հանրապետական  համերգ-փառատոնին, ցուցաբերել են փայլուն մասնակցություն և արժանացել գավաթի, շնորհակալագրերի և պատվոգրերի:

57584289 1275934049237952 3673232451615850496 oՀՀ պետական, մասնագիտական տոների, հիշատակի օրերի և երիտասարդների ժամանցի հետ կապված Սիսիան քաղաքում և համայնքի բնակավայրերում կազմակերպվել են նորովի մոտեցմամբ ավելի քան 52 միջոցառումներ, մասնավորապես՝ Ամանորին նվիրված հանդիսություններ Սիսակ Նահապետի անվան հրապարակում, Բանակի օրվան նվիրված միջոցառում, «Տեառնընդառաջ», Վարդավառի տոն, Կանանց միամսյակ, Մեծանուն գրող Համո Սահյանին 105 ամյակին նվիրված միջոցառումների շարք, Մշակույթի միջազգային օրվան նվիրված միջոցառում,  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, Սուրբ Զատիկ, «Ինչու է ցավս մանուշակագույն» խորագրով միջոցառում՝ Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին նվիրված, Մայիսյան եռատոն, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ անցկացվեց «Մեր հաղթական օլիմպիականները» խորագրով միջոցառում, Վերջին զանգին նվիրված միջոցառում, Հանրապետության տոնին և զոհված ազատամարտիկ Վուրգ Ոսկանյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, «Ուրախ ամառ» միջոցառումների շարք, որի ընթացքում կազմակերպվել են ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, ցուցահանդեսներ, սպորտային միջոցառումներ, բացօթյա կինոդիտումներ և համերգ-դիսկոտեկներ, ազգային պարերի ուսուցում, որի արդյունքում ձևավորվեց «Որոտնա» ազգային երգ ու պարի համույթը, մասնագիտական տոներ՝ Ոստիկանի տոն, Բուժաշխատողի օր, Ուսուցչի օր, Փրկարարի օր, Գրադարանավարի օր, Երիտասարդության միջազգային օր:67309254 1347325942098762 8628013806406074368 o67187601 1347325635432126 8070701693345464320 o60229645 1290923291072361 8065826261219409920 oԺողգործիքների համույթը  անվճար համերգներով հանդես է եկել  համայնքի բնակավայրերում:27336959 151770098952533 8922289080791120418 nՀամո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի թատերական խումբը տարվա ընթացքում հանդես է եկել ներակայացումների պրեմիերաներով, մասնակցել է համայնքային գրեթե բոլոր միջոցառումներին:65238293 1323591224472234 4338394187071225856 o

Սիսիանցի տաղանդաշատ երեխաներին այլ բեմերում տեսնելու, նրանց մասնագիտական հմտությունների զարգացման, փորձի ձեռքբերման և մեծ շփման նկատառումներով ապահովել է նրանց մասնակցությունը միջազգային փառատոններում:

Կազմակերպել են սպորտային-առողջարարական մասսայական միջոցառումներ և մրցաշարեր՝

  • ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա՝ մարզական միջոցառում.
  • Սիսական գնդի կազմավորման 25-րդ տարեդարձին և Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի բազկամարտի բաց առաջնություն.
  • Սիսիանի համայնքից Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված վոլեյբոլի հուշամրցաշար.
  • Հանրապետության տոնին նվիրված ֆուտբոլի մրցաշար.
  •  ԱԺ գավաթի խաղարկություն.
  • «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» սպորտլանդիա.
  • ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ.
  • ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 101-ամյակին նվիրված ՀՀ դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթ.
  • Ֆիզկուլտուրայի օրվան նվիրված բազկամարտի մինչև 18 տարեկանների բաց առաջնություն.
  • Սեղանի թենիսի մրցաշար.
  • Մասնակցություն ամառային 7-րդ համահայկական խաղերին.
  • 2019 թվականին անցկացված տարեցների հանրապետական խաղեր.
  • Անկախության տոնին նվիրված մարզական փառատոն /յոթ մարզաձևերից/:
  • Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 8-ից 12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա՝ մարզական միջոցառում.
  • Ազատամարտիկ Արշակ Գրիգորյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշար:71094318 1394214807409875 8182979409842536448 o

Տրվել են դրամական մրցանակներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և հավաստագրեր:

2019 թվականին «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում հայտարարված համայնքային փոքր ենթադրամաշնորհային ծրագրերի մրցույթի շրջանակում Սիսիանի համայնքապետարանի, Վորլդ Վիժն Հայաստան և «Օքսիջեն» հիմնադրամի համաֆինանսավորմամբ Սիսիանում իրականացել է «Գործենք միասին» ծրագիրը, որի արդյունքում համայնքը ստացել է 2 հատ սեղանի թենիսի դաշտ:
Համայնքային ծառայությունների որակի բարելավման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով 2019թ. իրականացվել են թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և թե՛ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, ծառայությունների որակի բարելավման և վարչական ծախսերի կրճատման նպատակով՝ Սիսիան համայնքի ավագանու 23.05.2019թ թիվ 41Ա և 42-Ա որոշումներով «Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ, իսկ «Սիսիանի համայնքային գրադարան» ՀՈԱԿԸ՝ «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

IMG 9513Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին: Աշխատանքներ են տարվել համայնքում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվել են տնային այցելություններ, ուղղորդել նրանց սոցիալական աջակցության տարածքային մարմիններ և մասնագիտացված այլ կազմակերպություններ՝ իրենց իրավունքների մասին տեղեկանալու և ծառայություններից օգտվելու համար, ներկայացրել կառույցների գործունեության ոլորտը, աջակցության և մատուցվող ծառայությունների տեսակները, ձևերը:  

Սոցիալական աջակցություն է ցուցաբերվել Սիսիան քաղաքի 41 /քառասունմեկ/ և բնակավայրերի 27/քսանյոթ/ ընտանիքների և տրամադրվել է դրամական օգնություն՝ 2 975 000 /երկու միլիոն ինը հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամի չափով, ինչպես նաև սոցիալական աջակցություն՝ հագուստի, վառելափայտի, շինանյութի տեսքով: 

 

Add comment


1