Main content

IMG 0315Փետրվարի 26-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին  հյուրընկալվել էին «Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» միջազգային 4քայլարշավի մասնակիցները:

Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման գաղափարախոս Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մեկնարկը Հայաստանում պաշտոնապես տրվել է փետրվարի 16֊ին՝ Մեղրի համայնքից։ Ջայջագաթցիները եղել են արդեն Մեղրիում, Քաջարանում, Անդոկավանում, Կապանում,  Արծվանիկում, Շուռնուխում, Որոտանում և Գորիսում։ Փետրվարի 25-ին քայլարշավի մասնակիցները  Հարժիսից քայլել են դեպի Սիսիանի համայնքի Նորավան բնակավայր, որտեղ արժանացել են Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտների ջերմ ընդունելությանը: Սիսիանի համայնքապետարանում ևս նրանց ջերմ ընդունելություն էր սպասվում: IMG 0305Համայնքի ղեկավարը ողջունեց քայլարշավի մասնակիցներին, դրվատանքի խոսքեր հղեց հանուն արդարության և խաղաղության դժվարին առաքելություն ստանձնած կամավորականներին: Քայլարշավի մասնակիցները պատմեցին նախաձեռնության մասին, հետաքրքրվեցին Սիսիանի համայնքում առկա խնդիրներով, խոսեցին իրենց հետագա անելիքների մասին:  Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Նյու Դելիից (Հնդկաստան): Այն նպատակ ունի մարդկանց համախմբել տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ, քարոզել Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը:  Քայլարշավը կներառի աշխարհի 10 պետություն, մասնակիցները կանցնեն 14 հազար կմ ճանապարհ, նրանց նպատակակետը Ժնև քաղաքն է, որտեղ 2020թ. սեպտեմբերին  կմիանան ոչ բռնի փոփոխություններին նվիրված համաժողովների, դասընթացների, թրեյնինգների, հանրային քննարկումների: Քայլարշավի մասնակիցները Հայաստանում կանցնեն 6 մարզերով՝ այցելելով շուրջ 40 բնակավայր: 

Add comment


1