Main content

HripsimeLalayanPhoto 115

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկի շնորհանդեսին, ծրագիրը կիրականացվի նաև  Սիսիանի համայնքում: «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ավստրիական զարգացման համագործակցության ֆոնդերի միջոցով և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համակարգվելու է խոշորացված համայնքների, մարզպետարանների, դպրոցների և ուսուցիչների, իսկ ինչն ավելի կարևոր է՝ երիտասարդների հետ։ 

Ծրագիրը նպատակ ունի կապ ստեղծել երիտասարդների՝ հանուն կլիմայական գործողությունների պահանջի և Հայաստանում իրենց համայնքների կայուն լուծումների միջև։

Հայաստանի ներկայիս կլիմայական պայմանները հանգեցնում են երաշտի, ջերմային ալիքների, ջրհեղեղների, սողանքների, կարկտահարության, ցրտահարության, քարաթափման, սելավների և ձնահյուսների։ Սա բացասական ազդեցություն է թողնում գյուղական համայնքների կենսապահովման և սննդի անվտանգության վրա։

Կլիմայի փոփոխությունն ու դրա հետևանքները ազդում են առաջին հերթին երեխաների և երիտասարդների վրա։HripsimeLalayanPhoto 107

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարծում է, որ այս երևույթների տեմպերը կարող են դանդաղեցվել։ Համայնքային մակարդակում երիտասարդ աղջիկների և տղաների հետ համագործակցելը կարևոր նշանակություն ունի կլիմայական գործողություներ իրականացնելու համար հանուն ավելի լավ ապագայի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրայտենը։ Ծրագրի շրջանակներում կներգրավվենլ 28 000 երիտասարդ տղաներ և աղջիկներ Հայաստանի 52 խոշորացված համայնքներից ոչ միայն բարելավելու իրենց գիտելիքները կլիմայական փոփոխությունների հետ կապված, այլ նաև՝ դպրոցների միջոցով զինել նրանց իրենց համայնքներում գործելու որպես կլիմայի մեղմման գործողություններ իրականացնողներ։

 Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի ցույց տալ 21-րդ դարի հմտությունների կիրառման միջոցով դպրոցներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ ինտեգրված և բարելավված կրթական ծրագրերի և ուսումնառության կարևորությունը՝ համադրելով ուսումը համայնքների զարգացման և բարելավման հետ։HripsimeLalayanPhoto 58

Մինչև 2022 թվականի նոյեմբերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրավորում է վերապատրաստել 2470 դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատակիցների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնահարցերի վերաբերյալ, ամրապնդել ուսումնական ծրագրերը և մշակել ուսումնական նյութեր, որ հնարավորություն կընձեռեն արդյունավետ կերպով ներգրավել աշակերտներին՝ քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների մեղմման ուղղությամբ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների հետ։HripsimeLalayanPhoto 124

ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է նաև 530 մարզային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում և բյուջեներում կլիմայի ռազմավարական գործողությունների ինտեգրման կենսունակ մեծանիզմներ մշակելու համար՝ հիմք ընդունելով երեխայակենտրոն համայնքների սկզբունքները։

Տեղեկատվության աղբյուրը՝ www.unicef.org
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մասին՝ այստեղ

Add comment


1