Main content

IMG 0378Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները: Սյունիքում 15 հանրակրթական առարկաներից մարզային փուլին մասնակցել են 609 աշակերտներ, նրանցից 105-ը իրավունք են ստացել մասնակցելու հանրապետական փուլին: Մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած 154 աշակերտներ պարգևատրվել են Սյունքի մարզպետի դիպլոմներով, իսկ բարձր արդյունքներ ցուցաբերած, սակայն մարզային փուլը չհաղթահարած 21աշակերտներ խրախուսական գովասանագրերով:

IMG 0368Փետրվարի 28-ին Սիսիանի ավագ դպրոցում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ամփոփեց մարզային փուլի արդյունքները, հանձնեց Սիսիանի և Գորայքի համայնքների դպրոցականների դիպլոմները և գովասանագրերը: Նա շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին, հաջողություն մաղթեց՝ հույս հայտնելով, որ հանրապետական փուլ անցած երեխաները բարձր կպահեն  Սյունիքի մարզի պատիվը: Մերի Գանդալյանը նաև շնորհակալություն հայտնեց օլիմպիադայի բոլոր փուլերի անցկացման պատասխանատուներին, կազմակերպիչներին և հանձնաժողովների անդամներին: IMG 0347
Մարզում դիպլոմակիրների թվով Սիսիանը երրորդն է՝ 38 դիպլոմակիր, առաջին տեղում Կապան համայնքն է՝ 63 դիպլոմակիր, երկրորդ տեղում Գորիսը՝ 39 դիպլոմակիր:  Դիպլոմակիրների թվով, ըստ դպրոցների, մարզում առաջատարը Սիսիանի ավագ դպրոցն է՝ 23 դիպլոմակիր: Ըստ հանրապետական փուլի մասնակիցների թվի առաջատար են Գորիսի թիվ 4 և Կապանի թիվ 2 ավագ դպրոցները՝ 14-ական, Սիսիանի ավագ դպրոցից հանրապետական փուլին կմասնակցեն 13 աշակերտներ:
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:IMG 0360

Add comment


1