Main content

87365564 2659352480955311 6217548030971740160 oԱյսօր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիսական գնդի կազմավորման 26-ամյակի առթիվ.

«Շնորհավորում եմ բոլորիս Սիսական գնդի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ գնդի կազմավորման հիմնաքար հանդիսացող Սիսական ջոկատի բոլոր մարտիկներին, գունդը ղեկավարած հրամանատարներին, սպայական անձնակազմին, զինվորներին ու բոլոր զինծառայողներին: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում ջանքերով կերտվել է գնդի փառապանծ ուղին, հաղթահարվել են բանակաշինության դժվարին փուլերը, ձևավորվել է ամուր, կայացած ու վստահություն ներշնչող զորամիավորում, որը մեր անվտանգության անսասան երաշխավորն է, պատիվն ու պարծանքն է: Սիսական գնդի քաջազուն մարտիկներ, մաղթում եմ

բոլորիդ առողջություն, բարօրություն և խաղաղություն: Խոնարհումս մեր զոհված հերոսների վառ հիշատակին, Սիսական գնդի անունը մինչ օրս փառքով պսակողներին, սահմանին կանգնած մեր զինվորներին»:

Add comment


1