Main content

IMG 5781 копияՀարգարժա՛ն տիկնայք, սիրելի՛ մայրեր, քույրեր, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ: Կանանց նվիրված տոնը խորհրդանիշն է դարձել գարնանամուտի, բնության զարթոնքի, նոր հույզերի ու երազանքների:

Մաղթում եմ, որ այս պահից ի վեր ձեր կյանքում գերակայի միայն ժպիտն ու սերը, հոգեկան խաղաղությունն ու ներդաշնակությունը: Տոնական միամսյակը հիանալի առիթ է տղամարդկանց համար՝ փոքր-ինչ թեթևացնելու ձեր փխրուն ուսերին ծանրացած հոգսերը՝ ընտանեկան ջերմության և խաղաղության պահպանում, կենցաղային խնդիրներ, երեխաների դաստիարակություն և այլն: Ձեր ծով համբերատարության և իմաստության շնորհիվ է, որ դուք կարողանում եք հիանալի կերպով համատեղել աշխատանքն ու ընտանիքը, լինել լավ մայր ու սիրված կին,  պատասխանատու աշխատող, հարգված հասարակական-քաղաքական գործիչ՝ միևնույն ժամանակ չկորցնելով կանացիությունն ու բնատուր հմայքը: Ձեր մեծ առաքելությունն է նաև տղամարդկանց ուժ ու վստահություն ներշնչելը, կյանքը լույսով լցնելն ու դժվարությունների ժամանակ ուղղորդող փարոս դառնալը:
Սիրելի՛ տիկնայք, սրտանց մաղթում եմ ձեզ կանացի երջանկություն, քաջառողջություն, հավերժ երիտասարդություն, լավատեսություն և գարնանային տրամադրություն: 

Add comment


1