Main content

IMG 0457Սիսիանի տուրիզմի կենտրոնը, «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ և Սիսիանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, կիրականացնի տուրիզմի զարգացմանն ուղղված մեկամյա ծրագիր, որի շրջանակներում կմշակվի կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարություն, կստեղծվի տուրիստական ուղղություն զարգացնող կազմակերպություն, կամ ինչպես ընդունված է ասել՝ DMO:

IMG 0446 1Ծրագրի իրականացմանը աջակցում է նաև «Սոլիմար ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպությունը, որի փորձագետ Քրիս Սիքը և Սիսիանի տուրիզմի կենտրոնի թիմը մարտի 10-ին հանդիպեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ: Քննարկվեցին վերոնշյալ ծրագրի շրջանակներում մարտի  11-ին Սիսիանում կայանալիք «Տարածաշրջանային կառավարման պլանավորում և կայուն զբոսաշրջային ռազմավարության զարգացում» թեմայով աշխատաժողովի նպատակն ու մանրամասները: IMG 0460Աշխատաժողովին կմասնակցեն «Իմ Հայաստան» ծրագրի և Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչները, տուրիզմի ոլորտում դերակատարում ունեցող անձինք:
Արթուր Սարգսյանը ողջունեց նախաձեռնությունը և փորձառու մասնագետների ներգրավվածությունը: Նա իր խոսքում նշեց, որ համայնքի կողմից տուրիզմի զարգացմանն համար արվում է հնարավոր ամեն ինչ. «Ոլորտի կայուն զարգացման համար առաջնահերթ է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը, այս ուղղությամբ Սիսիանի համայնքում իրականացվում են բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրեր: IMG 0449Անկասկած Սիսիանի տարածաշրջանը մեծ ներուժ ունի տուրիզմի զարգացման համար, սակայն փորձը ցույց է տալիս, որ արժեքավոր և անվանի պատմամշակութային հուշակոթողներ և տեսարժան վայրեր ունենալը բավարար չէ, կարևոր է նաև բիզնես սեկտորի ակտիվությունը, բարձրակարգ հյուրանոցների և հյուրատների առկայությունը, սպասարկան բնագավառի ներկայացուցիչների շահագրգիռ մոտեցումը, այս ուղղությամբ Սիսիանում շատ անելիքներ կան: Հուսանք, որ «Իմ Հայստան» ծրագրի և համայնքապետարանի համագործակցության արդյունքում մեր համայնքը շատ կարճ ժամանակում կդառնա տուրիստական պահանջված ուղղություն»-ասաց Արթուր Սարգսյանը՝  մեծ սիրով պատրաստակամություն հայտնելով համագործակցել և աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված ցնկացած ծրագրի:

Հ. Գ «Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում է Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից:

Add comment


1