Main content

IMG 0547Մարտի 11-ին, «Իմ Հայստան» ծրագրի նախաձեռնությամբ, Սիսիանում կայացավ «Տարածաշրջանային կառավարման պլանավորում և կայուն զբոսաշրջային ռազմավարության զարգացում» թեմայով աշխատաժողով: Քննարկման գլխավոր թեման տարածաշրջանի կառավարման կազմակերպության, կամ ինչպես ընդունված է ասել՝ DMO-ի ստեղծման և զբոսաշրջային ռազմավարության պլանի մշակման նախագծերն էին: Ներկա էին գործարարներ, հյուրանոցների և հյուրատների սեփականատերեր, արվեստագետներ, հանրային ոլորտի ներկայացուցիչներ:

IMG 0548
«Իմ Հայաստան» ծրագրի, Սիսիանի տուրիզմի կենտրոնի և Սիսիանի համայնքապետարանի համագործակցությամբ կիրականացվի մեկամյա ծրագիր, որի շրջանակներում էլ կյանքի կկոչվեն վերոնշյալ նախագծերը: Որպես ծրագրի գործընկեր հանդես է գալիս նաև «Սոլիմար ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպությունը, որի փորձագետ Քրիս Սիքը ևս ներկա էր  աշխատաժողովին: Հանդիպումը մեկնարկեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ողջյունի խոսքով. «Ուրախ եմ, որ հանրապետությունում առաջին DMO-ն ստեղծելու գաղափարը իրականացվում է մեր համայնքում: Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնության հեղինակներին: Ողջունելի է, որ աշխատաժողովը այսքան մարդաշատ է և գաղափարը շատերին է հետաքրքրել: Սիսիանը արդյունաբերական քաղաք չէ, ունի մաքուր օդ, հարուստ պատմական անցյալ, մարդկային մեծ ներուժ, սակայն այս ամենը աշխարհին ճիշտ ներկայացնելու և Սիսիանը ճանաչելի դարձնելու համար պետք է համախմբվենք, միավորենք բոլորիս ջանքերը, աջակցենք զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակման և DMO ստեղծելու նախաձեռնությանը՝ հօգուտ Սիսիանի, հօգուտ համայնքի տնտեսական ակտիվության»,-ասաց Արթուր Սարգսյանը:IMG 0563
Տարածաշրջանի կառավարման կազմակերպության՝ DMO-ի ստեղծման ծրագրի մանրամսները և նպատակները ներկայացրեցին «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը և Սիսիանի տուրիզմի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Աշխատաժողովի վարող, փորձագետ Քրիս Սիքի առաջարկով մասնակիցները խմբային աշխատանքների արդյունքում ներկայացրեցին տարածաշրջանի տուրիզմի ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև այդ խնդիրների լուծման տարբերակները և ոլորտի զարգացման իրենց տեսլականը: IMG 0606Ներկայացված բոլոր գաղափարները և առաջարկները  կծառայեն որպես ռազմավարության պլանի մշակման հիմք: Համաժողովի ավարտին Քրիս Սիքը ներկայացրեց նաև DMO-ի ստեղծման գլխավոր նպատակները, դրանք են. տուրիզմի զարգացման գաղափարի շուրջ համախմբել ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, ստեղծել հարթակ, որտեղ ներկայացված կլինեն տարածաշրջանում առաջարկվող բոլոր ծառայությունները, ճիշտ կառավարել առկա ռեսուրսները և, վերջապես, Սիսիանը ճանաչելի դարձնել աշխարհին՝ ընդգրկելով պահանջված տուրիստական ուղղությունների ցանկում: IMG 061789611823 1559707064193981 571425843746701312 o

Add comment


1