Main content

89867971 871317979972774 9115465802496081920 nՈստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի անդամ Լավրենտ Հարությունյանը, ով ավելի քան 25 տարի ծառայել է համակարգում, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի շնորհակալագրով:

89857368 3581089158632157 3688701845779251200 n Պարգևը հանձնեցին Ոստիկանության Սիսիանի բաժն վետերանների խորհրդի անդամները և Սյունիքի մարզային վարչության վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Ավետիսյանը: Սիսիանի բաժնի վետերանները դատարկաձեռն չէին այցելել գործընկերոջը, նրանք ևս նվեր էին պատրաստել՝ ձեռքի անվանական ժամացույց: Ոստիկանության վետերան Լավրենտ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզային վարչությանը, գործընկերներին՝ իր վաստակը գնահատելու, վետերաններին չմոռանալու և մեծարելու համար:

Ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի նախագահ, փոխգնդապետ
ԱՐԱՄ ԵՂՅԱՆ

Add comment


1