Main content

42896594 558308744599828 1534201608492023808 n«Սիսիանի տարածաշրջանում չունենք կորոնավիրուսով վարակվածության կասկածելի կամ առկա որևէ դեպք»,-այսօր այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Սիսիանի բժշկական կենտրոնը: Հայտարարության մեջ ասված է.


«Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Սիսիան ԲԿ-ն առաջնորդվում է Առողջապահության նախարարության նոր կորոնավիրուսի կանխարգելման մեթոդական ուղեցույցներով։ Ըստ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենօրյա ցուցումների ունենք այլ երկրներից սահմանը հատած 31 քաղաքացի, որոնց նկատմամբ իրականացվում է տասնչորսօրյա հսկողություն (ամենօրյա ջերմաչափում, առողջական խնդիրների մասին տվյալների հավաքագրում և այլն)։ Ուստի պաշտոնապես հայտարարում ենք, որ Սիսիանի տարածաշրջանում չկա կորոնավիրուսով վարակվածության կասկածելի կամ առկա որևէ դեպք։
Տեղեկացնում ենք, որ Սիսիան ԲԿ-ն ապահովված է ախտահանիչ նյութերով և պարագաներով՝ ըստ անհրաժեշտության իրավիճակին պատշաճ արձագանքելու համար։

Ցանկացած դեպքում, եթե ունեք տենդ, չոր հազ կամ դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք բժշկի՝ բացառելով ինքնաբուժումը»։

Սիրելի հայրենակիցներ, որպես հավելում կոչ ենք անում  հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և պահպանել վիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնները:

Add comment


1