Main content

89902795 209972837082093 3306563916665978880 nՍիսիանի համայնքապետարանի կողմից, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով,  պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Այսօր ախտահանում է կատարվել մի շարք հանրային վայրերում, խանութների և սպասարկման այլ օբյեկտների մուտքերում, մեքենաների կայանատեղիներում, կանգառներում, բանկոմատների հարակից տարածքներում և բանուկ փողոցների մայթերում: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ աշխատանքները կլինեն շարունակական:

Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ խնդրում և նորից կոչ ենք անում հետևել հիգիենայի բոլոր  նորմերի պահպանմանը, հանրային օբյեկտներում ապահովել աշխատակիցների և քաղաքացների անվտանգությունը,  լինել իրազեկված, հետևաբար նաև՝ պաշտպանված: 89474169 577621712826946 7846990126935703552 n89517712 261984361464570 7779502575669215232 n89574346 2782633701824013 3140305646738472960 n89848384 511302506457827 1375018270687494144 n90527360 626931268140755 6599626453313126400 n

Add comment


1