Main content

5eacafa9aa212f6edee2d1c5afa46201Հիմք ընդունելով ՀՀ պարետի հանձնարարականը և հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության պատճառով երկրում ստեղծված իրադրությունը՝ Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից՝ նվիրատվության կարգով, պարենային և ոչ պարենային ապրանքների ընդունում՝ համայնքի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի համար։

Նվիրատվությունների պահեստավորման և բաշխման նպատակով համայնքում ժամանակավոր պահեստավորման կետ կծառայի Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի դահլիճը (հասցե՝ Չարենցի 5)
Տրամադրված նվիրատվությունների բաշխման ուղղությունների վերաբերյալ պարբերաբար կտրվեն տեղեկություններ։ Ապրանքները կընդունվեն ամեն օր՝ ժամը 9։00–ից 18։00–ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 028323330 և 094055574 հեռախոսահամարներով։

Add comment


1