Main content

IMG 3c4b0fa125399eb54abadb040cf71651 VՍիսիանի համայնքապետարանը, «Բայազետ» մսամթերքի արտադրական ընկերության հետ համատեղ, որպես օգնություն, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած 93 ընտանիքների սննդի ծանրոցներ է տրամադրել:

3Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում առաջին անհրաժեշտության սննդամթերքի և թարմ մսամթերքի բավարար պաշարը թույլ կտա միայնակ թոշակառուներին երկար ժամանակ մնալ տանը, նրանք ստիպված չեն լինի խանութ այցելել՝ վտանգելով իրենց առողջությունը: Ծանրոցները մեկառմեկ հասցեատերերին են հանձնվել  Սիսիանում՝ համայնքապետարանի աշխատակիցների, իսկ բնակավայրերում՝ վարչական ղեկավարների կողմից: Սիսիանի համայնքապետարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում «Բայազետ» ընկերության տնօրեն Տիգրան Մոմջյանին՝ աջակցության և մարդասիրական քայլի դրսևորման համար: 
2490578305 225199842179718 536690325805072384 n90633019 642419309869102 3944524911271215104 nIMG 8c7411432197ba59baeab800af9201e0 V

Add comment


1