Main content

IMG a339a14a4bbc9c3a002708ff9d1713d7 VԱյսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ այցելեցին քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Քառօրյայի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհելու նրանց շիրիմներին:

Այդ օրերին Սիսիանը ինը զոհ տվեց: Արցախյան պատերազմի բովով անցած սիսիանցի ինը հերոսներ, պատերազմի լուրն առնելուն պես, միացան կամավորական ջոկատներին՝ շտապելով առաջնագիծ: Նրանք զոհվեցին 2016 թվականի ապրիլի 4-ին թշնամու անօդաչու սարքի գնդակոծությունից՝ պատմությանն ավանդելով հայրենիքի իրական նվիրյալի անձազոհ կերպարը:IMG c3e6acc5f0bea806e318977523277373 VIMG f3a0a88ea67a682462476d5c9d817a92 V

Add comment


1