Main content

jannaԱպրիլյան քառօրյա պատերազմի օրերին նա դպրոցական էր, 15-ամյա աղջնակ, ում հուշերում ապրիլն այդ պահից ի վեր ներկվեց մռայլ գույներով: Արվեստի աշխարհում ապրող աղջնակի համար դեռ մանկուց են կյանքի բոլոր իրադարաձությունները ասոցացվում այս կամ այն գույնի հետ: Խոսքը սիսիանցի երիտասարդ նկարչուհի Ժաննա Հովակիմյանի մասին է, ով արդեն ուսանող է, «ամուր» վրձին, ինքնատիպ ոճ ունեցող նկարչուհի: Ապրիլյանից անցել է չորս տարի, այս տարիների ընթացքում Ժաննա միշտ փորձել է իր մեջ ուժ գտնել և նկարել ապրիլյան պատերազմում զոհված սիսիանցի ինը հերոսների դիմանկարները:

Երազանքը իրականացրեց այս տարի, քառօրյայի չորրոդ տարելիցին ընդառաջ, մի կողմ դնելով բոլոր գործերն ու դասերը, հավերժացրեց նրանց: Սպիտակ թղթի վրա սև մատիտով նրանց կարծես նորից ծնունդ տվեց: Կյանքով լեցուն, խոսուն հայացքներ  հայացքներ, որոնք սակայն ասես ներծծված են անտեսանելի ու անբացատրելի տխրությամբ, ժաննայի հոգում ապրող այդ օրերից ծնված տխրությամբ:
Մայիս Երջանիկի Միրզոյան
Արմեն Մինասի Բեգլարյան
Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան
Եղիշե Արտավազդի Նիկալյան
Կարո Ծերունի Համբարձումյան
Սերգեյ Գուրգենի Դանղյան
Սեդրակ Սերգեյի Ասրյան
Դավիթ Բագրատի Սարգսյան
Արմեն Արեգի Հովհաննիսյան

2016 թվականի ապրիլի 4-ին, երբ շտապում էին առաջնագիծ, դարձան թշնամու անօդաչու սարքի գնդակոծության զոհ 

maisՄայիս Երջանիկի Միրզոյան

Ծնվել է  1956 թ. Սիսիանի Դարբաս գյուղում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին; Պարգևատրվել է ՀՀ <Մարտական ծառայություն> մեդալով, ԱՀ <Մայրական երախտագիտություն> կրծքանշանով , հետմահու՝ պարգևատրվել է ՀՀ <Հայրենիքին մատուցած ծառայությունների համար> 2-րդ աստիճանի մեդալով:

Armen BԱրմեն Մինասի Բեգլարյան

Ծնվել է Սիսիանի Ախլաթյան գյուղում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:


eduardԷդուարդ Յուրիկի Ալեքսանյան

Ծնվել է 1955թ. Սիսիան քաղաքում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին: Պարգևատրվել է  <Մարշալ Բաղրամյան>, <Անդրանիկ Օզանյան>, <Վազգեն Սարգսյան> և այլ մեդալներով, ԱՀ <Մայրական երախտագիտություն> կրծքանշանով, հետմահու՝ ՀՀ <Մարտական ծառայություն> մեդալով:

exishԵղիշե Արտավազդի Նիկալյան

Ծնվել է 1961թ. Սիսիանի Լծեն գյուղում: Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին: Պարգևատրվել է ՀՀ <Մարտական ծառայությու>, <Վազգեն Սարգսյան> մեդալներով, ԱՀ <Մայրական երախտագիտություն> կրծքանշանով, հետմահու՝ <Մարտական ծառայություն> մեդալով:

sandxyanՍերգեյ Գուրգենի Դանղյան

Ծնվել է 1958 թ. Սիսիանի Շաղատ գյուղում: Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

asryanՍեդրակ Սերգեյի Ասրյան

Ծնվել է  1972թ. Սիսիանի Դարբաս գյուղում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին: Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Հայրենիքին մատուցած ծառայությունների համար> 2-րդ աստիճանի մեդալով:

karoԿարո Ծերունի Համբարձումյան

Ծնվել է 1960 թ. Սիսիանի Վաղատին գյուղում: Վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել՝ ապրիլի 18-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

davitԴավիթ Բագրատի Սարգսյան

Ծնվել է 1956 թ. Սիսիանի Շաղատ գյուղում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

Armen HԱրմեն Արեգի Հովհաննիսյան

Ծնվել է 1978թ. Սիսիանի Ծղուկ գյուղում: Վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել՝ ապրիլի 7-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

 

 

Add comment


1