Main content

FB IMG 1586236355122 640x426Սիրելի' կանայք, սիրելի' մայրեր, քույրեր, շնորհավորում եմ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Ապրիլի 7- ը առանձնակի խորհուրդ ունի իր մեջ, այն տոնվում է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Թանկագի՛ն տիկնայք, դուք եք կյանքի ու երջանկության կենարար աղբյուրը, ձեր ընտանիքների ուժն ու հենասյունը: Մաղթում եմ, որ այս դժվար իրավիճակում ձեզ չլքի լավատեսությունն ու ընտանեկան խաղաղությունն ապահովելու կարողությունը, թող այն սատար լինի և օգնի ձեր ընտանիքներին՝ հաղթահարելու այս անհանգիստ ու լարված օրերը:
Նորից ու նորից շնորհավոր, սիրելի մայրեր, քույրեր, եղեք երջանիկ, միշտ ժպտացեք ու ժպիտ պարգևեք:
Առողջություն և լավատեսություն բոլորիդ:

Add comment


1