Main content

IMG 0782Այսօր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Սիսիանի համայնքի բնակչության անունից, ի ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակի, ծաղկեպսակ դրվեց հուշարձանին: Համայնքի ղեկավարը մասնակցեց  նաև Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված հիշատակի պատարագին:

IMG 0790Ելնելով ստեղծված իրավիճակից՝ առաջին անգամ  ապրիլի 24-ին Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող երթերն ու հիշատակի միջոցառումները  չկազմակերպվեցին, փոխարենը միլիոնավոր մարդիկ հնարավորություն ունեն մասնակցելու վիրտուալ տարածքում կազմակերպված բացառիկ երթին: Շարունակելով մնալ տանը՝ մեր հայրենակիցները կարող են դառնալ վիրտուալ երթի մասնակից՝  այս պահից սկսած իրենց անուն ազգանունը Հայաստանից ուղարկելով 1915 կարճ համարին, արտերկրից՝ +374 33 19 15 00 համարին: Այսօր՝ երեկոյից մինչև լուսաբաց, ուղարկված  անունները կարտապատկերվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա՝ արտահայտելով հայ ժողովրդի միասնականությունն ու հոգու կոչը. ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ...IMG 0797IMG 0816IMG 0810

Add comment


1