Main content

FB IMG 1586236355122 640x426Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Մայիսմեկյան տոնի նպատակը ոչ միայն աշխատավորներին գնահատելն ու մեծարելն է, այլև աշխատանքային ոլորտում առկա խնդիրների լուծումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը: Այս տարի տոնը նշում ենք մեկուսացման պայմաններում, նշում ենք մեր աշխատանքային առօրյային կարոտած, նորի սպասումով և գնահատելով այն ամենը ինչ ունենք: Մաղթում եմ, որ այսուհետ անցյալում մնան բոլոր անհաջողությունները, որպեսզի յուրաքանչյուրը իր ընտանիքի բարեկեցությունը աշխատանքով ապահովելու հնարավորություն և միջոցներ ունենա:

 

Հայը արարող է, աշխատասեր ու ստեղծարար, մի փոքր հնարավորություն և նա, իսկապես, քարից հաց կքամի՝ հաղթահարելով ամեն տեսակի դժվարություն: Համայնքը պատրաստ է ընդառաջելու բոլոր ներդրողներին և սկսնակ գործարարներին՝ տեղերում իրենց բիզնեսը ծավալելու և աշխատատեղեր ստեղծելու համար: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Սիսիանի համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մի քանի նոր ծրագրեր, որոնց շնորհիվ, թեպետ ժամանակավորապես, այնուամենայնիվ, որոշ քանակով աշխատատեղեր կստեղծվեն: Ընթացքի մեջ է մեր տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը, որն, անկասկած, կնպաստի համայնքի տնտեսության ակտիվացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Հուսանք, որ շուտով կորոնավիրուսով պայմանավորված դժվարին իրավիճակը կհաղթահարվի և երկիրն իր բնականոն ընթացքին կվերադառնա ամենօրյա անդուլ ու նվիրված աշխատանքի շնորհիվ:

Կրկին շնորհավորում եմ աշխատավորների տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ, համբերատարություն և լավատեսություն:

Add comment


1