Main content

1Սիսիանի համայնքապետարանի կողմից շարունակվում են ներհամայնքային ճանապարհների հարթեցման և բարեկարգման աշխատանքները: Գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսվելու հետ մեկտեղ առավել արդիական է դարձել, հատկապես, գյուղամիջյան և դեպի բնակավայրեր տանող ճանապարհների բարեկարգման խնդիրը, որը փոքր-ինչ լուծվում է պարբերաբար իրականացվող հարթեցմամբ և փոսալցմամբ:

Մայիսի 3-ից հարթեցվում են Աշոտավան, Հացավան, Թասիկ, Արևիս և դեպի Թանահատ տանող ճանապարհները: Աշխատանքները շարունակական են:
Հ.Գ Անհերքելի է, որ ճանապարհների խնդրի լուծման միակ և ամենաճիշտ տարբերակը ասֆալտապատումն է, որի ուղղությամբ կառավարության և համայնքի կողմից ձեռնարկվում են մի շարք քայլեր: 

Add comment


1