Main content

IMG 3323 копияՍիրելի՛ դարբասցիներ,
Իմ և համայնքի բնակչության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ հարազատ գյուղի` Դարբասի օրվա առթիվ: 2010 թվականի մայիսի 5-ին դարբասցի բարերարներ Ստեփանյան եղբայրների հովանավորությամբ կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին բացեց իր դռները` խորհրդանշելով գյուղի վերածնունդն ու հարատևությունը: Եվ հենց այդ օրն էլ ամրագրվեց որպես Դարբասի օր` հանուն գյուղի զարգացման ու շենացման համախմբելով հայրենիքում և արտերկրում բնակվող բոլոր դարբասցիներին:

 

Սիրելի՛ դարբասցիներ, ձեր հայրենասիրության շնորհիվ է Դարբասը հզոր, հողում շաղախված ձեր արդար քրտինքով է Դարբասը ծաղկուն, ձեր աշխատասիրությամբ է Դարբասը կանգուն: Մաղթում եմ, որպեսզի ձեր լավատեսությունը և հարազատ գյուղի հանդեպ սերը երբեք չպակասի, որպեսզի մեր մեծ համայնքի այս գողտրիկ անկյունը, իր ինքնատիպ բնությամբ ու սրտաբաց մարդկանցով, մշտապես արտացոլի սյունեցու հյուրընկալությունն ու բարությունը՝ արժանվույնս ներկայացնելով Սիսիան խոշորացված համայնքը:

Add comment


1