Main content

IMG 5781Ռազմական ոստիկանության հարգարժան աշխատակիցներ և վետերաններ,  շնորհավորում եմ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:

 

Ռազմական ոստիկանությունն իր կարևորագույն դերն ունի զինված ուժերի կայացման, օրինականության և կարգապահության հաստատման գործում: Ռազմական ոստիկանի լարված և աչալուրջ աշխատանքի շնորհիվ է, որ  զինված ուժերում այսօր գերիշխում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ:
Մեծ է նաև ռազմական ոստիկանության մասնակցությունը Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմանների պաշտպանության գործում:

Կրկին անգամ շնորհավորում եմ ռազմական ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և անվտանգ ծառայություն:

Add comment


1