Main content

96290004 1112027485844435 7347328148708524032 oՍյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

 

Հիվանդներ՝ 15 հոգի, նրանցից.
13 հոգի՝ Քաջարանում,
1 հոգի՝ Գորիսում,
1 հոգի՝ Մեղրիում։
Վարակակիրներից 5 հոգի գտնվում է Երեւանում, 10 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում։
Բուժվել է 24 հոգի,
Մեկուսացված է 25 հոգի,
Ինքնամեկուսացված՝ 163 հոգի։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը համավարակի դեմ պայքարի մարզային աշխատանքային թիմի մասնակցությամբ մարզպետարանում անց է կացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են իրավիճակի հետ կապված աշխատանքների համակարգման ու կազմակերպական այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, չնայած մայիսի 4-ից արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի ու մի շարք այլ սահմանափակումներ դադարել են գործել, համավարակի վտանգը շարունակում է մնալ, ուստի կարեւոր է յուրաքանչյուրիդ բարձր գիտակցությունը, կարգապահությունն ու պատասխանատու վերաբերմունքը․ շարունակե՛ք խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները։

Աղբյուրը՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Add comment


1