Main content

96091245 2626377967681033 2362428666467581952 nԱյս աղբյուրն ունի տեղադրման իր պատմությունը: Մոտենում էր Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 40 ամյակը: Առաջարկություն եղավ ընդհանուր միջոցառումների ցանկում Սիսիան քաղաքում նախատեսել մի մնայուն գործ: Քննարկումներից հետո ընդունվեց 40 աղբյուրի գաղափարը. 40 տարի` 40 ակ:

Իսկ ինչպիսի լուծում պետք է տրվեր այդ կառույցին: Սիսիանի գլխավոր ճարտարապետ Արեգ Իսրայելյանը կազմեց աղբյուրի նախագիծը: Այն, լինելով մեկ ամբողջություն, պետք է հավաքվեր բազալտի 40 կտորից: Հետաքրքիր լուծում տրված նախագիծն ընդունվեց առանց առարկությունների։ Այն կառուցվեց Սիսիանի մի քանի քարագործ-վարպետների համատեղ աշխատանքով: Հարկ է նշել, որ աղբյուրի կառուցման ընթացքում հաճախակի Սիսիան էր գալիս և իր մասնագիտական արժեքավոր առաջարկություններն էր անում հայ տաղանդավոր ճարտարապետ մեր հայրենակից Արտաշես Հովսեփյանը։ Նրա բոլոր առաջարկություններն ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ քարագործ վարպետների կողմից ընդունվում էին անառակելիորեն։ Ձախակողմյան հատվածի աղբյուրի ակին փաթաթված և արդեն մասնատված ու իր մահկանացուն կնքած վիշապի խորհրդանշական բարձրաքանդակը հենց նրա մտահղացումն է։

40 աղբյուր-հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1985 թվականի մայիսի 9-ին` մեծ հաղթանակի 40 ամյակի օրը:

ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ  Ֆեյսբուքյան էջից

Add comment


1