Main content

IMG 0920Ընթացիկ աշխատանքների շրջանակներում «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից վերանորոգվել է Սիսիան քաղաքի Գայի 10 բազմաբնակարան շենքի առաջին մուտքի ջրամատակարար խողովակաշարը:

Հին և քայքայված խողովակները փոխարինվել են նորերով՝ վերականգնելով բնակարանների կանոնավոր ջրամատակարարումը:IMG 0910IMG 0923IMG 0927

Մաքրվել և վերանորոգվել է նաև Կամո փողոցի առուների ջրահեռացման խողովակը, որը անձրևների և հեղեղումների պատճառով երկար ժամանակ գտնվում էր խցանված վիճակում, ինչի հետևանքով, անձրևներից հետո, փողոցի սկզբնամասն ամբողջությամբ ողողվում էր ջրով:
Փողոցների՝ կատարված աշխատանքների ընթացքում  քանդված հատվածները, առաջիկայում կվերանորոգվեն:IMG 0940IMG 0998IMG 1006

Add comment


1