Main content

FB IMG 1586236355122 640x426Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ, ուղերձում ասված է.

«Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Հետաքրքիր, միևնույն ժամանակ բարդ և պատասխանատու է աշխատել թանգարանում, լինել նախնյաց պատմության, մշակութային ժառանգության ու սերունդների հիշողության պահապանը: Թանգարանները մշակութային կարևորագույն օջախներ են, որոնց շնորհիվ ազգային արժեքները, պատմական փաստերն ու անցյալի հիշարժան դրվագները մոռացության չեն մատնվում: Թանգարանները նաև գեղագիտական դաստիարակության անփոխարինելի աղբյուր են, օտարների համար երկիրը լավագույնս արտացոլող հայելի: Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, շնորհակալություն ձեր նվիրված աշխատանքի և մշակութային կյանքում ձեր ունեցած ավանդի համար: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, բարօրություն և ստեղծագործական վերելքներ»:

Add comment


1