Main content

IMG 1133Այսօր՝ մայիսի 18-ին,  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել` համայնքապետարանի ղեկավար կազմի, համապատասխան բաժնի մասնագետի, ՆՈՒՀ-երի տնօրենների և տեղակալների  մասնակցությամբ: Քննարկվեց նախակրթարանների վերաբացման հարցը:

IMG 1144 Հաշվի առնելով ներկաների կարծիքները և այն փաստը, որ Սիսիանում օրերս գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը և վարակվածներից մեկը նախակրթարաններից մեկի սան է, որոշվեց, երեխաների առողջությունը չվտանգելու նպատակով, համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման գործընթացը առայժմ հետաձգել: IMG 1131

Add comment


1