Main content

IMG 1180Գործարար Կարենո Ստեփանյանը, չինական Youjie Weishi և հայկական SIS ECO ընկերությունների համատեղությամբ իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում, Սիսիանի համայնքապետարանին է տրամադրել Չինաստանից բերված $30000 արժողությամբ ախտահանիչ միջոցներ:

Գործարարը հայ-չինական բարեկամության ջատագովն է և սերտ կապեր ունի Չինաստանի բիզնես-շրջանակների հետ, բարեգործական ծրագիրը կյանքի է կոչել Հեբեյի տարածաշրջանի իր գործընկերների հետ՝ Հայաստան բերելով $100 000 արժողությամբ ախտահանիչ միջոցներ: Սիսիանի համայնքապետարանին տրամադրված ախտահանիչ նյութերը կհատկացվեն համայնքային ենթակայության կառույցներին, Սիսիանի բժշկական կենտրոնին և քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող այլ  հիմնարկների: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, գնահատելով գործարարի մարդասիրական քայլը և ծննդավայր Սիսիանի հետ մշտական կապը, շնորհակալություն հայտնեց Կարենո Ստեփանյանին՝ համայնքապետարանի հետ սերտ համագործակցության և համավարակի օրերին օգնության ձեռք մեկնելու համար: IMG 1177IMG 1147

Add comment


1