Main content

Copy of IMG 1467

Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, թեև այս տարի ուսումնական տարվա ավարտը նշում ենք ոչ ավանդական կերպով՝ առանց «Վերջին զանգի» տոնական արարողության, առանց ուրախ հավաքույթների, միջոցառումների, այնուամենայնիվ, ի սրտե  շնորհավորում եմ մեր շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ:

Շնորհավորում եմ և առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մեր մանկավարժներին, ովքեր ստեղծված իրավիճակում կարողացան դժվարությունները հաղթահարել, մեծ սիրով ու համբերատարությամբ գիտելիքներով զինել աշակերտներին:
Սիրելի՛ շրջանավարտներ, դպրոցն ու դպրոցական տարիները ձեր կյանքի անբաժան մասնիկն ու լավագույն հուշերն են դառնալու, դպրոցում ստացած գիտելիքները լուսավորելու են ձեր ճանապարհը՝ տանելով դեպի երազանքների ու նպատակների իրականացում:  

Սիրելի՛ շրջանավարտներ, այս պահից սկսվում է կյանքի նոր փուլ, ինքնադրսևորման ու կայացման մի նոր շրջան: Երբեք չհանձնվեք, համարձակ քայլեք առաջ, ընտրեք  հոգեհարազատ մասնագիտություն՝ դառնալով մեր երկրի զարգացման առաջամարտիկներ: Մաղթում եմ ձեզ  նորանոր ձեռքբերումներ, թող որ նոր ուսումնական տարին դիմավորենք համավարակը հաղթահարած և կյանքի բնականոն պայմաններում:

Add comment


1