Main content

IMG 1263Այսօր՝ մայիսի 27-ին, կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, օրակարգում ընդգրկված էին 9 որոշման նախագծեր:

Ավագանու հաստատմանն էր ներկայացվել Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Փոփոխությունները պայմանավորված են նախատեսված որոշ ծրագրերում համայնքի կողմից կատարվող ներդրմամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սիսիանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հունիս ամսին համայնքում կիրականցվի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը, որի շրջանակում կվերանորոգվի Բռնակոթ բնակավայրի ֆուտբոլի մարզադաշտը: Հաստատվել է Սիսիանի թիվ 2 և 3 ՆՈՒՀ-երի, Նորավան, Շամբ, Տոլորս բնակավայրերի խմբասենյակների, ինչպես նաև  Որոտնավան և Վաղատին բնակավայրերում նոր բացվող խմբասենյակների համար հատկացված տարածքների կապիտալ վերանորոգման և կահավորման սուբվենցիոն ծրագիրը: Ավագանու հաստատմամբ, վերոնշյալ աշխատանքների իրականացման նպատակով, բյուջեից գումար կհատկացվի: Ավագանու հաստատմամբ, վերոնշյալ աշխատանքների իրականացման նպատակով, բյուջեից գումար կհատկացվի: IMG 1266
Ավագանին հաստատեց նաև համայնքային գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Գույքացանկ ներառվեցին «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից Սիսիանի համայնքի ՆՈՒՀ-երի՝ 7 բնակավայրերում գործող խմբերին նվիրաբերած նախադպրոցական գույքը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ ձեռք բերված 25 աղբամանները և 177 քմ պոլիմերաավազային սալիկները, ինչպես նաև համայնքի միջոցներով աշխատակազմի կարիքների համար ձեռք բերված տեխնիկական միջոցները: IMG 1281
Հաստատվեցին նաև ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի՝ Սիսիանի համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին թիվ 06-Ա որոշման մեջ կատարվող փոփոխությունները, համայնքի սեփականություն համարվող որոշ հողամասերի բաց դասական աճուրդով օտարելու, նպատակային նշանակությունները փոխելու և վարձակալությամբ տրամադրելու մասին որոշման նախագծերը: 
Նիստի ավարտին համայնքի ղեկավարը կոչով դիմեց Սիսիանի համայնքի բնակչությանը՝ համավարակի պայմաններում հետևել պարետատան կողմից սահմանված բոլոր ցուցումներին և ավելորդ խուճապից խուսափելու նպատակով հետևել միայն պաշտոնական լրատվությանը: IMG 1272

Հ.Գ Ավագանու որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:

Add comment


1