Main content

83897120 2628728434017716 4398315543560454144 oՍիրելի՛ հայրենակիցներ, մեծ հպարտությամբ շնորհավորում եմ հայոց պետականության վերածնունդը խորհրդանշող տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

1918 թվականին, երբ դեռ չէր սպիացել ցեղասպանության թողած վերքերը, հայ ժողովուրդը կրկին կանգնած էր բնաջնջման եզրին, սակայն Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում նա կարողացավ հերոսաբար հաղթել թուրքական բանակին: Մայիսի 28-ին ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը և այդ օրը դարձավ հայ ժողովրդի  ազատ ու անկախ  ապրելու իրավունքի ձեռքբերման օր,  պայքարի ու միասնականության խորհրդանիշ:
Հայրենիք, ազատություն, անկախություն, բառեր, որոնց մեջ ամփոփվում է հայի ոգու ուժն ու ազատատենչ էությունը, բառեր, որոնք մշտապես եղել են հայի պայքարի ոգեշնչման աղբյուրն ու հաղթանակների գրավականը: Մեր պարտքն է վառ պահել բոլոր այն հերոսների հիշատակը, ովքեր ընկան հանուն մեր ազատության, հանուն մեր պետականության: Հայրենասիրությունը չի արտահայտվում լոկ բառերով, հայրենասիրությունը անդուլ ու նվիրված աշխատանքն է, ձեռքբերումները գնահատելու կարողությունը և արարելու ցանկությունը: Սիրե՛նք մեր հայրենիքը, գնահատե՛նք ազատ և անկախ ապրելու հնարավորությունը, լինե՛նք միասնական՝ հանուն մեր երկրի շենացման, հանուն դժվարությամբ ձեռք բերված խաղաղության: 

Add comment


1