Main content

61393051 1302150819949608 771643943342309376 oՄայիսի 30-ը, Սիսիանի համայնքի Շամբ բնակավայրի բնակիչների նախաձեռնությամբ, նշվում է որպես Շամբի օր։ Այս տոնական օրը  իրականում խորհրդանշում է շամբեցիների համախմբվածությունն ու միասնականությունը:  2017 թվականին, գրեթե ամբողջ գյուղի մասնակցությամբ, Շամբի նորակառույց պուրակում տեղադրվեց Արցախում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար, իսկ գյուղի հրապարակը անվանակոչվեց   Ապրիլյան պատերազմում զոհված, Արցախյան պատերազմի մասնակից Մայիս Միրզոյանի անունով, և հենց պուրակի բացման ու խաչքարի օծման օրն էլ հռչակվեց Շամբի օր:

Սիրելի՛ շամբեցիներ, մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք այդքան միասնական և համախմբված, սերնդեսերունդ փոխանցեք այն մեծ սերը, որը տածում եք հարազատ գյուղի հանդեպ, բարձր պահեք աշխատասեր և հյուրընկալ շամբեցու անունը:
Սրտանց շնորհավորելով Շամբի օրվա առթիվ, ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքը հղել՝ նշելով, որ Շամբը Սիսիանի խոշորացված համայնքի ամենաակտիվ բնակավայրերից մեկն է, որը, վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանի գլխավորությամբ, մշտապես մասնակցում է համայնքում կազմակերպված մշակութային և սպորտային գրեթե բոլոր միջոցառումներին՝ օրինակելիորեն լավագույնս ներկայացնելով բնակավայրի ներուժը, աշխուժացնելով երիտասարդների առօրյան:
Սիրելի՛ շամբեցիներ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, բարօրություն, խաղաղ և ստեղծարար աշխատանք: 

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ 

Add comment


1