Main content

78403758 263557718036059 7039469746244288512 nԵթե արմատներդ ամուր են կառչած հայրենի հողիդ, ապա անգամ  հայրենիքից հեռու՝ օտար ափերում բնակվելով, չես դադարում  ապրել հայրենիքով, ուրախանալ նրա ամեն մի փոփոխությամբ ու կարոտի կանչով փորձել քո լուման ներդնել նրա շենացման գործում:

ԱՄՆ-ում բնակվող, ծնունդով բռնակոթցի Արման Շահգալդյանը այդպիսինն է, նա իսկապես ուրախանում է հարազատ գյուղի ձեռքբերումներով ու հաջողություններով, ուրախանում է՝ փորձելով այդ ամեն ինչում իր ներդրումը ևս ունենալ: Ամիսներ առաջ, Արմանի հովանավորությամբ, Բռնակոթում կանգառ տեղադրվեց, իսկ այսօր, տեսնելով թե ինչպես է վերակառուցվել և բարեկարգվել գյուղի հրապարակը , նա իր հերթական անակնկալն է արել համագյուղացիներին. նորակառույց հրապարակը զարդարվել է Արմանի ուղարկած  արծաթափայլ եղևնիներով: Առաջին հայացքից մի փոքրիկ նվեր, որը, սակայն, այնքան մեծ խորհուրդ ունի իր մեջ.  հենց այսպիսի փոքր քայլերով ու միասնաբար, ամենքս մեր լուման ներդնելով, կարող ենք մեր հայրենիքը, մեր հարազատ քաղաքն ու գյուղը շենացնել, զարգացնել ու գեղեցկացնել:100820001 788075565055305 100501916898820096 n101645512 280335053149376 6701053527642341376 n

Add comment


1