Main content

FB IMG 1590982870810 640x426Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1- ի առթիվ, ուղերձում ասված է.

Սիրելի՛ երեխաներ, սրտանց շնորհավորում եմ տոնական օրացույցի ամենապայծառ օրվա՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնի առթիվ: Այս տարի մեր փոքրիկները ստիպված են մեծի նման համակերպվել, հասկանալ ու ներել, որ համավարակի պատճառով չենք կարողանա մեծ միջոցառումներ կազմակերպել, նրանց օրը լցնել տոնական գույներով: Այս դժվարին իրավիճակում բոլորիս համար առաջնահերթն ու կարևորը ձեր առողջությունն ու անվտանգությունն է, սիրելի փոքրիկներ: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ շուտով Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան այգին դառնալու է մեր փոքրիկների ամենասիրելի վայրը, այնտեղ այս պահին ընթացքի մեջ են նոր ու ժամանակակից կարուսելների տեղադրման աշխատանքները: Շուտով կսկսվեն նաև Սիսիանի թիվ 2, 3 ՆՈՒՀ-երի և բնակավայրերից մի քանիսի խմբասենյակների կապիտալ վերանորոգման և կահավորման աշխատանքները, ինչպես նաև բնակավայրերում կբացվեն նոր խմբասենյակներ: Սիրելի՛ փոքրիկներ, մեր պարտքն է շրջապատել ձեզ հոգատարությամբ և ջերմությամբ, ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր անհոգ մանկությունն ապահովելու համար, իսկ ձեր պարտքն է լավ սովորել, գնահատել ծնողներին, լսել նրանց խորհուրդները, իրականացնել ձեր և նրանց բոլոր նպատակներն ու երազանքները: Սիրելի՛ փոքրիկներ, հարգելի ծնողներ, տատիկներ ու պապիկներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի առթիվ ՝ մաղթելով մեր երեխաներին անսպառ ժպիտ, անհոգ օրեր, խաղաղ ու գունառատ մանկություն:

Add comment


1