Main content


IMG 1285ՀՀ ՏԿԵ նախարության տարածքային զարգացման հիմնադրամի՝ համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի  շրջանակում Սիսիանի համայնքին է տրամադրվել երկու բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ:

Տեխնիկան արդեն Սիսիանում է: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի խոսքով այս և ծրագրի շրջանակում ձեռք բերված մյուս մեքենասարքավորումների շնորհիվ նկատելիորեն կբարելավվի համայնքի կոմունալ ծառայությունների մատուցման որակը, կլուծվեն բազմաթիվ խնդիրներ: IMG 1304 Նշենք, որ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից այս նույն  ծրագրի շրջանակում համայնքին էր տրամադրվել նաև ավտոգրեյդեր, արտաճանապարհային և տեխնիկական սպասարկման ավտոմեքենա, ցանկը առաջիկայում կհամալրվի աղբատար, ինքնաթափ և հարթեցնող, ավլող, ջրցան մեքենաներով:
Սիսիանի համայնքին կտրամադրվի ընդհանուր 250 մլն դրամ արժողությամբ տեխնիկա, համայնքի ներդրումը կկազմի 5 տոկոս:IMG 1291IMG 1311


Add comment


1