Main content

101541137 259728045370858 7813743510946840576 nՍիսիանի համայնքի Մուցք բնակավայրը գրեթե երեք օր զրկված է եղել խմելու և ոռոգման ջրից: Մայիսի 30-ին Բռնակոթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Վերդոյի գյոլ» կոչվող ջրամբարի պատվարի փլուզման հետևանքով վթարվել էին Մուցք բնակավայրի խմելու և ոռոգման սնուցող ջրագծերը: Հունիսի 2-ին Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության կողմից իրականացվել են վերականգնողական աշխատանքներ:

Աշխարհագրական դիրքի բարդ պայմաններում արվել է հնարավոր ամեն ինչ ջրամատակարարումը շուտափույթ վերականգնելու նպատակով: Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: «Թեպետ վթարը վերականգնվել է, այնուամենայնիվ չի բացառվում, որ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով վթարը կրկնվի, ուստի դիմել ենք Սյունիքի մարզպետարան, ինչպես նաև ՀՀ ՏԿԵ նախարարություն, նախարար Սուրեն Պապիկյանի կողմից հարցի կարգավորման ուղղությամբ հանձնարարական է տրվել պատկան մարմիններին»,- ասաց համայնքի ղեկավարը: 

Add comment


1