Main content

IMG 20200603 140918Այսօր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շրջայց է կատարել Սիսիանի մի շարք փողոցներում, հանդիպել խմբերով հավաքված քաղաքացիներին՝ հորդորելով պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
Նշենք, որ Սիսիանի համայնքի բնակչության գերակշիռ մասը հետևում է սահմանված կանոններին, որի շնորհիվ, բարեբախտաբար, վարակվածության դեպքերի մեծ թիվ և աճ չի գրանցվում:
Հետագայում ևս վարակի տարածումը կանխարգելելու նպատակով Սիսիանի համայնքապետարանը կոչ է անում.
✔️մեծ պատասխանատվությամբ հետևել պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված բոլոր կանոններին,
✔️կրել դիմակներ և ձեռնոցներ,
✔️պահպանել սոցիալական հեռավորություն,
✔️հաճախակի ախտահանել ձեռքերը,
✔️պահպանել հիգիենայի բոլոր կանոնները:
‼️Կոչ է արվում խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական լրահոսին, լինել տեղեկացված՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից է կախված մեր և մեր հարազատների առողջությունը:
____________________________________________________
Հ.Գ Համայնքապետարանի աշխատակիցները և վարչական ղեկավարները ակտիվորեն ներգրավված են համայնքում իրականացվող իրազեկման աշխատանքներում:

Add comment


1